Շրի Լանկայի նախագահի կոալիցիան նոր խորհրդարանի կազմում մեծամասնություն է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Ժողովրդական Իշխանություն» (ԱԺԻ) կոալիցիան՝ Շրի Լանկայի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեի «Ազատագրման ժողովրդական ճակատ» կուսակցության գլխավորությամբ, համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ երկրի օրենսդիր մարմնում ստանալով տեղերի մեծամասնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շրի Լանկայի ընտրական հանձնաժողովը։

ԱԺԻ-ի օգտին քվեարկել է ընտրողների 61,56%-ը (6,8 մլն մարդ): Այն ստացել է խորհրդարանի 225 մանդատից 159-ը։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դարձյալ կլինի «Միացյալ Ժողովրդական ուժ» (ՄԺՈւ) դաշինքը՝ Սաջիթ Պրեմադասայի գլխավորությամբ. նրա օգտին քվեարկել է ընտրողների 17,66%-ը կամ 1,9 մլն մարդ։ Այն խորհրդարանում կունենա 40 մանդատ՝ նախորդ գումարման 54-ի փոխարեն: «Շրի Լանկայի Թամիլական պետական կուսակցությունն» ստացել է 8 մանդատ, իսկ ինն այլ կուսակցություններ ստացել են մեկից մինչև հինգ մանդատ։

Շրի Լանկայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Կղզում ընտրելու իրավունք ունի շուրջ 17 միլիոն քաղաքացի, որոնց հնարավորություն է տրվել որոշել խորհրդարանի նոր կազմն առաջիկա հինգ տարվա  համար։

«Ազգային ժողովրդական իշխանություն» կոալիցիան միավորում է ձախ և աջ կենտրոնամետ ուղղվածության մոտավորապես 20 կուսակցություն և կազմակերպություն, այդ թվում՝ երիտասարդական, կանանց և արհմիութենական միավորումներ։ Որպես առաջատար ուժ հանդես կգա «Ազատագրման ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որի առաջնորդ, գործող նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն նաև ԱԺԻ կոալիցիայի առաջնորդն է։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան