Մշակույթ

«Ակունք»-ը 50 տարեկան է. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել համույթի մի խումբ անդամներ

1 րոպեի ընթերցում

«Ակունք»-ը 50 տարեկան է. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել համույթի մի խումբ անդամներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել համույթի մեներգչուհիներ Աննա Թովմասյանը, Նարինե Զաքարյանը, Արեգնազ Միքայելյանը, իսկ Վարուժան Դավթյանը, Գուրգեն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանն  արժանացել են շնորհակալագրի:

Հոբելյանական համերգային ծրագրում հնչել են մի շարք սիրված գործեր, ինչպես նաև համույթի առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից երկացանկում տեղ գտած ստեղծագործությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում