ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ 

«Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների հարավային առևտրային ուղու առանցքային երկիրն է և հանդես է գալիս որպես առևտրային կապերի հետագա զարգացման հեռանկարային ուղղություն ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների համար։ Հարկ է նշել, որ 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ է տվել շեշտակիորեն ավելացնել ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրաշրջանառությունը՝ 2,4 միլիարդ դոլարից հասցնելով 5,2 միլիարդ դոլարի։ Նշեմ, որ Իրանի հետ առևտրաշրջանառության այս 5,2 միլիարդի մոտ 14 տոկոսը Հայաստանն է իրականացնում, ինչը շատ մեծ թիվ է»,- ասաց Պապոյանը։

Նախագծի նպատակն է զարգացնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները՝ նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։ Համաձայնագրի կիրարկմամբ ակնկալվում է ավելացնել ԵԱՏՄ արտահանումը դեպի Իրանի շուկա՝ նպաստելով նաև ներդրումային և կոոպերացիոն ծրագրերի զարգացմանը։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը հայտնեց հանձնաժողովի դրական դիրքորոշումը՝ նշելով, որ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների մրցունակության բարձրացմանը իրանական շուկայում։

Հայերեն العربية Español فارسی Русский

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն