Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թրամփը կհանդիպի առաջին արտասահմանյան առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թրամփը կհանդիպի առաջին արտասահմանյան առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 14-ին կհանդիպի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը՝ դառնալով առաջին արտասահմանյան առաջնորդը, ում Թրամփը կընդունի ընտրություններից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Clarín-ը։

Հանդիպումը տեղի կունենա Թրամփի Ֆլորիդայի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագո նստավայրում։

Միլեյը կժամանի Մար-ա-Լագո մասնավոր ինքնաթիռով՝ իր քույր Կարինա Միլեյի հետ, ով հանդիսանում է Արգենտինայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Նրանց տեղում կընդունի Արգենտինայի նորանշանակ արտգործնախարար Խերարդո Վերտեյնը։

Միլեյը բազմիցս բարձր է գնահատել Թրամփի քաղաքականությունը, երբ վերջինս դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու էր։ Այս տարվա փետրվարին Միլեյը հաջողություն էր մաղթել Թրամփին և անվանել նրան «ԱՄՆ-ի պատմության մեծագույն նախագահ»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում