Ժամանակավորապես փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 08:00-20:00-ն տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 08:00-20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: