Հայաստանը ներկայացնող շախմատիստները կես միավորով զիջում են ԵԱ-ի առաջատարներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանն ունեն 4-ական միավոր: Առաջնության 4 շախմատիստ 4,5 միավորով առաջատար է:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին:

Հայերեն Русский