Երևան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ձմռան նախապատրաստական աշխատանքներ է սկսել

1 րոպեի ընթերցում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ձմռան նախապատրաստական աշխատանքներ է սկսել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ձմռանն ընդառաջ վերապատրաստում է տեխնիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը: 

«Մեքենաները նորոգվում են, հիմնարկի երեք պահեստներում կուտակվում է աղն ու ավազը: Նախորդ տարի ձեռք բերված 50 բազմաֆունկցիոնալ տեխնիկան, որը նախատեսված է մայթերի մաքրման համար, ևս կարգի է բերվում»,- հայտնում են քաղաքապետարանից: 

Հավաքակայանն, ամեն դեպքում, համալրվելու կարիք ունի, արդեն հաջորդ տարի ձեռք կբերվի նոր տեխնիկա` նեղ փողոցները մաքրելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում