Աշխարհ

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հեզբոլլահ»-ի կործանիչները մի շարք հրթիռներ են արձակել Թել Ավիվի հարավում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ռազմակայանի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր Ակրե քաղաքի հյուսիսում գտնվող Շարագա բազայի և Նևե Զիվ շրջանում իսրայելական բանակի հրետանային դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում