Ռյուտեն Բրյուսելում կընդունի Բլինքենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Անտոնի Բլինքենին և նրա հետ համատեղ կանցկացնի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ պետքարտուղարին, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի շրջանակում դաշնակիցների հետ հանդիպմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի օրերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավանդաբար անցկացվում են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստեր՝ կազմակերպության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը պատրաստվում է քննարկել Ուկրաինային տրամադրվող օգնությունը Բրյուսել կատարած այցի ժամանակ։

 

 

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել