ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի է ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Հունգարիայի գործընկերների հետ համագործակցության հարցերի։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին, ինչպես նաև վերստին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայերեն العربية English Español Français ქართული Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում