ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ի՞նչ է մտածում դրա մասին, ինչպե՞ս կարող է այդ մարդկանց օգնել։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ բանկային համակարգը նախկինում ցուցաբերել է աջակցություն բարեխիղճ քաղաքացիներին, ովքեր հայտնվել են ծանր վիճակում։ Նա նշեց, որ համավարակի, պատերազմի և բնական աղետների ժամանակ բանկերը հաճախ դիմել են վարկերի ռեստրուկտուրիզացիայի, տոկոսների և նույնիսկ վարկերի որոշ մասերի ներման, որից օգտվել են բազմաթիվ բարեխիղճ վարկառուներ։ 

«Կարծում եմ, որ մենք պետք է նշենք բանկային համակարգի օժանդակության մասին։ Ինչպես պատերազմից, այնպես էլ կորոնավիրուսից հետո և բնական աղետների պատճառով միշտ եղել է օգնության ձեռք՝ կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել, կա՛մ ինչ-որ ռեստրուկտուրիզացիա են արել»,-ասաց Գալստյանը։ 

Գալստյանն ընդգծեց, որ ԿԲ-ն աշխատում է կառավարության հետ հնարավոր լուծումների շուրջ՝ վարկային պատմության բարելավման ուղղությամբ։   

«Այն մարդկանց համար, որոնք դժվարություններ են ունեցել և ցանկանում են ձևավորել նոր վարկային պատմություն, համակարգված աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց Գալստյանը։ 

Նա հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են հարցն ու առաջարկել են, որպեսզի մեխանիզմ ներդրվի, որով հնարավոր կլինի մեղմել այն քաղաքացիների վիճակը, որոնք բարեխիղճ վարկառուներ են, բայց դժվարություններ ունեն վարկերը վճարելու հետ կապված։ 

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ մարդիկ բախվում են լուրջ խնդիրների և չգիտեն, թե որտեղից կարող են ստանալ օգնություն կամ վարկային աջակցություն։ «Կա՞ ինչ-որ մի տեղ, որ եթե բանկ դիմելուց մերժում են ստանում, այդ տեղից կամ կազմակերպությունից իրենց հարցերի պատասխանները ստանան և նորից շանս ստանան ոտքի կանգնելու»,-հարցրեց պատգամավորը։ 

ԿԲ նախագահը պատասխանեց, որ քննարկման փուլում գտնվող ծրագրերը կուղղորդեն քաղաքացիներին, թե որտեղ դիմել հարցերի համար և աջակցության համար, երբ գտնվեն համակարգային լուծումները։ 

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը