Սպորտ

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա պատգամավոր է ընտրվել

1 րոպեի ընթերցում

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա պատգամավոր է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: 2015 թվականից ի վեր առաջին անգամ է, որ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ: Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Լաշա Տալախաձեն դարձել է Ռիո-2016-ի, Տոկիո-2020-ի, Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 7 անգամ նվաճել է աշխարհի, նույնքան էլ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում