ՀՀ նախագահ

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքեցին Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքեցին Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հայտնեց, որ նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին առավոտյան սովորականի պես ներկայացել է նախագահական նստավայր և անցել աշխատանքային պարտականությունների իրականացմանը:

«Նախագահն այժմ էլ գտնվում է աշխատավայրում և բնականոն կերպով շարունակում է իրականացնել իր աշխատանքը»,-ասաց Մարգարյանը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում