Թուրքիա

Թուրքիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի նախագահին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։ 

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում