Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է հրաժարվել այն ավանդույթներից, որոնք ձևավորվել են պետականության բացակայության պայմաններում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է հրաժարվել այն ավանդույթներից, որոնք ձևավորվել են պետականության բացակայության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկավոր է հրաժարվել այն ավանդույթներից, որոնք ձևավորվել են պետականության բացակայության պայմաններում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։  

Փաշինյանը խոսեց այն ավանդույթների մասին, որոնք դեռ պահպանվում են համայնքներում՝ նշելով, որ շատ համայնքներում «լավություն» անելու ամենատարածված ձևերից մեկն է այնպես անել, որ մարդիկ գույքահարկ չվճարեն։

«Այսօր շատ երևույթներ կան, որոնց դեպքում ասում ենք, որ դա մեր ավանդական մոտեցումն է, բայց շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում