Սամբիստներն աշխարհի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որը հանդես է եկել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ): Տղամարդկանց մարտական սամբոյի թիմում հանդես են եկել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են եղել նաև Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (50 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (54 կգ):

Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ Արսեն Կարապետյանը (79 կգ) և Դավիթ Գրիգորյանը (98 կգ):

Հայ սամբիստներն աշխարհի առաջնությանը մասնակցել են Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

 

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA