«Չելսի»-ն ջախջախիչ հաշվով պարտության մատնեց «Նոա»-ին

2 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց Լոնդոնի «Չելսի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերը մի քանի լավ հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը: Սակայն լոնդոնյան ակումբը սկսեց մեծ ուժերով գրոհել և 11-րդ րոպեին «Չելսի»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տասին Ադարաբիոյոն: Ընդամենը մեկ րոպե անց «Չելսի»-ն նաև երկրորդ գնդակն ուղարկեց հայկական ակումբի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարկ Գիուն: Եվ արդեն 18-րդ րոպեին «Նոա»-ն երրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլը խփեց Աքսել Դիսասին:

Երեք րոպե էլ չէր անցել, երբ Լոնդոնը ներկայացնող ակումբը խփեց 4-րդ գնդակը: Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գոլը խփեց Ժոաու Ֆելիշը: Խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ «Չելսի»-ն խփեց 5-րդ գնդակը: Հեռահար ու շեշտակի հարվածով աչքի ընկավ Միխայլո Մուդրիկը: 42-րդ րոպեին էլ «Նոա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը: Երկրորդ կեսում «Չելսի»-ն շարունակում էր տիրել նախաձեռնությանը և 69-րդ րոպեին 7-րդ անգամ գրավեց հայկական թիմի դարպասը: Գոլը խփեց Նկունկուն: Վերջինս դարձավ նաև դուբլի հեղինակ` անվրեպ իրացնելով 75-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը: 

«Չելսի»-«Նոա»` 8:0: 

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում «Նոա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 28-ին` Երևանում հյուրընկալելով «Վիկինգուր»-ին:

Հայերեն Русский

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս