Միացյալ Նահանգներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն լուրջ խնդիրները, որոնց բախվում է  աշխարհը» - ասված է հայտարարության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում