ՏՈԿԻՈ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.61%-ով և կազմել 39480.67 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.94%-ով և կազմել 2715.92 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 3383.81 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.23%-ով և կազմել 20538.38 կետ: