Ամերիկյան ինդեքսներ - 06/02/25
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսներ - 06/02/25](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/ORvoZK3y8DmthP3SC1lAdT0G57TjlLyMpUF7me8S.webp)
ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 44873.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6061.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 19791.99 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: