Թրամփը հայտարարել է, որ իր նպատակը աշխարհում պատերազմներին վերջ դնելն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որն, ըստ Fox News-ի կանխատեսման, արդեն ապահովել է ընտրություններում հաղթանակը, հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել պատերազմներն աշխարհում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Թրամփն ասել է իր հաղթանակի կանխատեսումից հետո Ֆլորիդայում աջակիցների առջև ելույթի ժամանակ։

«Ես չեմ պատրաստվում պատերազմներ սկսել, ես, ընդհակառակը, պատրաստվում եմ վերջ տալ պատերազմներին», - ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի չորս տարվա ընթացքում պատերազմներ չեն եղել։ 

«Մենք պատերազմներ չենք ունեցել, չորս տարի մենք պատերազմներ չեն ունեցել, եթե հաշվի չառնենք, որ պարտության մատնեցինք «Իսլամական պետությանը»», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։    

Միացյալ Նահանգներ

Fox News-ի կանխատեսումից հետո Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան