Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:

«Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում, ի տարբերություն իր պաշտոնավարման առաջին ժամկետի, երբ նրա դուստր Իվանկա Թրամփը և փեսա Ջարեդ Քուշները առանցքային խորհրդականներ էին», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում