ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հարգում է ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,-ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։