Շառլ Միշելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ հայտարարելով, որ ԵՄ-ն կհետևի իր ուղեգծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Շնորհավորանքներ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն ունեն ամուր դաշինք և պատմական կապ: Որպես դաշնակիցներ և բարեկամներ՝ ԵՄ-ն ակնկալում է մեր կառուցողական համագործակցության շարունակությունը: ԵՄ-ն կհետևի իր ուղեգծին՝ համաձայն իր ռազմավարական օրակարգի՝ որպես ուժեղ, միասնական, մրցունակ և ինքնիշխան գործընկեր՝ պաշտպանելով կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգը», - գրել է նա:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Ըստ այլ լրատվամիջոցների տվյալների՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 267 ձայն, Հարիսը՝ 224։   

Թրամփն ընտրվելու կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստացել աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Հնդկաստանի ղեկավարներից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։   

Դոնալդ Թրամփին «տպավորիչ հաղթանակի» առթիվ շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան