Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Warmest congratulations to @realDonaldTrump on your impressive victory as the 47th President of the United States. Mr. President-elect, I look forward to working with you to build up 🇦🇲-🇺🇲 strategic bilateral relations based on our shared values, priorities and interests.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 6, 2024
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տպավորիչ հաղթանակի և Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առթիվ։ Պարոն ընտրված նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ ռազմավարական հարաբերությունները՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա», - նշված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։