Թրամփը հաղթել է տատանվող Ջորջիայի նահանգում,  Fox News-ի կանխատեսմամբ՝ նաև Փենսիլվանիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին տատանվող Ջորջիայի նահանգում, ըստ Edison Research ընկերության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս հաղթանակով նա ապահովել է ընտրիչների 246 ձայն, անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Հարիսն ապահովել է ընտրիչների 182 ձայն։

Մինչ այդ, Թրամփը հաղթել էր նաև տատանվող Հյուսիսային Կարոլինայի նահանգում։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում հաշվում են քվեաթերթիկները. Թրամփը հաղթել է տատանվող Հյուսիսային Կարոլինայի նահանգում

Իր հերթին, Fox News-ը կանխատեսում է, որ Թրամփը հաղթանակ է տանում նաև տատանվող Փենսիլվանիայի նահանգում, իսկ դա նշանակում է, որ Քամալա Հարիսն ընտրություններում հաղթելու շանսեր գրեթե չի ունենա։ Փենսիլվանիայում հաղթանակը ամենակարևորը կլինի Թրամփի համար, քանի որ այս հաղթանակից հետո նախագահի պաշտոնը հետ վերցնելու համար նրան կպակասի ընդամենը 3 ընտրիչի ձայն։ 

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան