ԱՄՆ-ում հաշվում են քվեաթերթիկները. Թրամփը հաղթել է տատանվող Հյուսիսային Կարոլինայի նահանգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը։ Երկու թեկնածուներն էլ հաղթել են համապատասխանաբար այն նահանգներում, որտեղ ավանդաբար հաղթում են հանրապետականները կամ դեմոկրատները։ Ընտրությունների ելքը սովորաբար որոշվում է տատանվող յոթ նահանգներում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ տատանվող յոթ նահանգներից մեկում՝ Հյուսիսային Կարոլինայում, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։ Մյուս վեց նահանգներում ընտրությունների ելքը դեռ անորոշ է։

Այնուամենայնիվ, Թրամփը բավական լավ արդյունքներ է գրանցել այլ նահանգներում ևս։ Նախնական տվյալներով, տեղի ժամանակով կեսգիշերի դրությամբ նա ապահովել է ընտրիչների 230 ձայն, մինչդեռ Հարիսը՝ 169 ձայն, անհրաժեշտ 270-ից։ 

Բացի նախագահական ընտրություններից, ԱՄՆ-ում նաև Կոնգրեսի ընտրություններ են անցկացվում։ Հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։ Այժմ այնտեղ փոքր տարբերությամբ գերիշխում են հանրապետականները:

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։  

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան