Հյուսիսային Կորեան յոթ բալիստիկ հրթիռ է արձակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան նոյեմբերի 5-ի առավոտյան արձակել է փոքր հեռահարության յոթ բալիստիկ հրթիռ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին թարմացված տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։

«Առնվազն յոթ հրթիռ թռել է 400-ական կմ՝ թռիչքի 100 կմ բարձրությամբ», - մեջբերել է նրա խոսքը FNN հեռուստաալիքը:

Հրթիռների արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ​​ուղիներով բողոք է ներկայացրել Փհենյանին։

Հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան արձակել էր «Հվանսոն-19» նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Աշխարհ

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

ԱՄՆ պետքարտուղարությունից ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ ըստ ԱՄՆ վարչակազմի՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային  արձակումներն սպառնում են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի խաղաղությանը և կայունությանը։ 

«Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերի 4-ին (խմբ.՝ Վաշինգտոնի ժամանակով) մի քանի բալիստիկ հրթիռների արձակումները: Այս արձակումները, ինչպես անցյալ շաբաթ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում են: Դրանք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար և խախտում են միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով Փհենյանի արձակումները մեկնաբանելու խնդրանքին:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան