ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, hուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր: 

Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, ռազմական 5 բուհ է ավարտել: 

Ըստ աղբյուրի՝ հուշ-ցերեկույթի ընթացքում հարազատները և մարտական ընկերները պատմել են Վահագն Ասատրյանի հետ կապված տարբեր դրվագներ, ներկայացրել մանկությունից մինչև բարձրաստիճան սպա անցած ճանապարհը: Ընկերները գնդապետին բնութագրում են որպես կրթված ու բանիմաց սպա, որը միշտ եղել է զինվորի կողքին և առաջնորդել իր զորքը: Ցուցադրվել են Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչել են գնդապետի սիրած երգերը:

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը