«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը կարող է էականորեն փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, ունի մեծ ներուժ և ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը և ընդգծել, որ այս համատեքստում, հատկապես, շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացումը կարող է էականորեն փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում։

«Տարեսկզբին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց Հայաստանի Հանրապետության համար առավել կարևոր և հեռանկարային ոլորտները՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։ ԵԱՏՄ շրջանակներում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը և  տարանցման ներուժի զարգացմանը։ Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի իրականացումը կարող է էականորեն փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- նշել է Բարսեղյանը։ 

Երկրորդն, ըստ նախարարի, էներգետիկայի և էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումն է՝ առանց խտրական սկզբունքների։ Այս ուղղությունը պետք է դառնա բոլոր պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմք, և դա նույնպես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է Միության շրջանակներում։ 

Երրորդ կարևորագույն բաղադրիչը պարենային անվտանգության ապահովմումն է։

Ըստ նախարարի, որոշ ուղղություններով ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ հանրային լայն շրջանակների մոտ առկա է տեղեկացվածության ցածր մակարդակը։ Երբեմն քաղաքացիները տեղյակ չեն ԵԱՏՄ-ի կողմից ընձեռվող հնարավորություններից, ուստի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կողմերի հետ համատեղ, պետք է  սերտ համագործակցի՝ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Գ. Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, անցնող տարում գործարկվել է արդյունաբերական համագործակցության իրականացման մեխանիզմը, ինչը եզակի հնարավորություն է՝ ազդելու իրական տնտեսության զարգացման վրա։

Հայերեն English Español Русский

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները