Նախատեսվում է 100 մլն դոլարի վարկային միջոցներով մարզերում 10 զբոսաշրջային կլաստեր կառուցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսում են Համաշխարհային բանկից ներգրաված վարկային միջոցներով կառուցել 10 զբոսաշրջային կլաստեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:  

Նախարարն ասաց, որ զբոսաշրջության ռազմավարությունն այս պահի դրությամբ դեռևս չի հաստատվել, սակայն ակտիվ քննարկումների փուլում է: 

«Համաշխարհային բանկի հետ մենք մեծ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում ենք: Դրա շրջանակում նախատեսվում է 100 մլն դոլար վարկային միջոցներ վերցնել և տարածել ՀՀ մարզերում 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ Գորիսում, Եղեգիսում, Արենիում, Ջերմուկում, Ապարանում, Գյումրիում, Սևանում և այլուր»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը նշեց, որ 2 տարի առաջ Շիրակի մարզում Մարմաշեն վանական համալիր հնարավոր չէր մեքենայով հասնել,  հիմա դեպի վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատել են, վանական համալիրի շրջակայքում ստեղծել են ավելի քան 1 կմ ճեմուղի, առանձնացված վայրեր, որտեղ մանր բիզնեսը կարող է գործունեություն ծավալել:

«Սա դարձել է նաև ընտանիքով այցելելու գեղեցիկ միջավայր: Փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության հետ»,-ասաց նա: 

Հայերեն English Français

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները