Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություն են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու հարավում ՝ ներգրավելով առնվազն մեկ B-1B ծանր ռմբակոծիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap-ը, հղում անելով  Կորեայի Հանրապետության զինված ուժերի աղբյուրներին:

Նշվում է, որ եռակողմ զորավարժությունները տեղի են ունեցել Հարավային Կորեայի հարավային Չեջուդո կղզուց արևելք ընկած ջրերում՝ հաջորդելով Արևելյան ծով Հյուսիսային Կորայի կողմից հեռահար բալիստիկ հրթիռի առաջին արձակմանը:

Զորավարժությունների ընթացքում երեք երկրների կործանիչներն ուղեկցել է ԱՄՆ-ի ծանր ռմբակոծիչը՝ ջրերի վրայով, որտեղ համընկնում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիները:

Ըստ աղբյուրի՝  սա երեք երկրների միջև այս տարվա երկրորդ օդային զորավարժությունն է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքների դեմ եռակողմ անվտանգության համագործակցության ամրապնդման համատեղ ջանքերի համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում