Ռուսաստան

Լավրովը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցն ընդգծել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Լավրովը և նրա հյուսիսկորեացի պաշտոնակիցն ընդգծել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը հիմք է դրել բոլոր ոլորտներում հարաբերությունների հետագա խորացման համար և կոչված է կայունացնող դեր խաղալու Եվրասիա մայրցամաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակից Չոյ Սոն Հիի հետ բանակցությունների բացմանը։

«Ռազմավարական գործընկերության պայմանագիրն ամուր հիմքեր է դրել երկկողմ օրակարգի բոլոր ոլորտներում մեր հարաբերությունների հետագա խորացման համար։ Այն կոչված է նաև կայունացնող դեր խաղալու Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում և ավելի լայն առումով՝ մեր ամբողջ մայրցամաքում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ստորագրվել է հունիսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում։ Փաստաթուղթը նախատեսում է երկրների միջև տնտեսական կապերի զարգացում, ռազմատեխնիկական համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:    

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հին իր հերթին հայտարարել է, որ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն զարգացնում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականության, տնտեսության, ռազմական գործի, մշակույթի: Նա նաև հայտարարել է, որ Փհենյանը չի փոխի իր միջուկային ուժերի  ամրապնդման ուղեգիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում