Ռուսաստանի և Սերբիայի նախագահները հանդիպում կունենան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջիկա հանդիպման հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել Սերբիայի փոխվարչապետը:

«Մենք անդրադարձել ենք պետությունների ղեկավարների՝ նախագահներ Վուչիչի և Պուտինի առաջիկա հանդիպման հարցերին», - ասել է Վուլինը;

Սերբիայի փոխվարչապետն ասել է նաև, որ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին գազի մատակարարման և Սերբիայի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար։ 

 

Հայերեն Русский