ԱՄՆ-ն պատրաստ է Հարավային Կորեան պաշտպանել միջուկային զենքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է Հարավային Կորեայի պաշտպանությանը և պատրաստ է դրա համար օգտագործել ցանկացած միջոց, ներառյալ միջուկային զենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հարավկորեացի գործընկեր Կիմ Յոն Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ ընդլայնված զսպման նկատմամբ ԱՄՆ-ի պարտավորությունները մնում են անխախտ: Օսթինը պարզաբանել է, որ դրանք «ամրապնդվում են ամերիկյան պաշտպանական միջոցների ողջ շրջանակով՝ սովորական հրթիռային համակարգեր, միջուկային և առաջադեմ ոչ միջուկային սպառազինություն»։

Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հարավային Կորեայի հետ լայնածավալ զորավարժությունների վերսկսման մասին, ինչը, նրա խոսքով, «զգալիորեն կամրապնդի երկու երկրների մարտունակությունը»։

Լլոյդ Օսթինը և Կիմ Յոն Հյոնը նաև կոչ են արել դուրս բերել Հյուսիսային Կորեայի ստորաբաժանումները Ռուսաստանից։ 

Օսթինի խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին հետ պահելու այդ զորքերը մարտերում օգտագործելուց», սակայն, ըստ նրա, կա մեծ հավանականություն, որ Մոսկվան չի հրաժարվի իր մտադրությունից։

Իր հերթին Կիմ Յոն Հյունը նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ի զորքերի հնարավոր մասնակցությունն Ուկրաինայի դեմ պատերազմին «կարող է հանգեցնել Կորեական թերակղզում անվտանգության սպառնալիքների սրման»: Դա պայմանավորված է այն բանով, որ Փհենյանն իր ստորաբաժանումների օգտագործման դիմաց «մեծ հավանականությամբ» Մոսկվայից տեխնոլոգիաներ կպահանջի ԿԺԴՀ-ի զինանոցի համալրման ծրագրերին աջակցելու համար։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան