Հայաստան

ԱրարատԲանկ. 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկ. 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկը հանդես է գալիս անշարժ գույքի գրավով վարկավորման նոր՝ շուկայում ամենագրավիչ պայմաններով առաջարկով՝ սկսած 14.5% ֆիքսված տոկոսադրույքով, առավելագույնը 100 միլիոն դրամ գումարի չափով և մինչև վեցամսյա արտոնյալ ժամանակահատվածով:

«Վարկային փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով հաճախորդների բազմազան կարիքները և ֆինանսական հնարավորությունները: Հատկանշական է, որ մենք առաջարկում ենք վարկեր առանց միջնորդավճարների: Բացի այդ, վարկի սպասարկման ընթացքում տոկոսադրույքը կարող է նվազել ևս 1 տոկոսով: Արտոնյալ ժամանակահատվածը գործում է այլ բանկերից վարկը տեղափոխելիս, որի ընթացքում կատարվում են միայն տոկոսագումարների վճարումներ՝ առանց մայր գումարի մարման պարտավորության», - նշել է ԱրարատԲանկի Մանրածախ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Արշակ Մաթևոսյանը: 

Առաջարկը գործում է մինչև 2024թ. դեկտեմբերի 27-ը:

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի մասնաճյուղեր, պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում