Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջնահերթությունը չէ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։   

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Հայոց ցեղասպանությունը, ողբերգական պատմության անցքերը ուսումնասիրելը թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ»,- ասաց Միրզոյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում