Հայաստան

Արգիշտի Քյարամյանն ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար ափսոսանք է հայտնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քյարամյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,–ասաց Քյարամյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց. 

«Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ  գործողությունում խնդիր է տեսնում»:

Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց:

Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ 

Վեճի ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: 

Ավելի ուշ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։

Հայերեն

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում