«Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացնելու համար նախատեսվում է Թուրքիայից լրագրողների այց Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այս տարի արդեն կազմակերպվել են միջոցառումներ։

«Այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։ Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծածվելու։

Առաջիկայում ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է քննարկվելու։

Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/10/26

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին