Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մեկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը:

Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Նուրսախեթ Շիրիմովը:

Անդրադառնալով հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը՝ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի մշակույթի նախարարությանը ջերմ ընդունելության և Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար: Նրա նշմամբ՝ այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես մշակութային փոխգործակցության վերագնահատմանը միտված ջանք՝ ազգերի միջև ամուր կապեր հաստատելու և ազգային մշակույթն առավել լայն շրջանակներին ներկայացնելու:

Մշակույթի օրերի շրջանակում «Աշխաբադ» և «Վաթան» կինոթատրոններում կկայանան հայկական կինոյի օրեր, որի ընթացքում կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Հայրիկ» և «Բաղդասարը բաժանվում է կնոջից» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Շունն ու կատուն», «Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ», «Մի կաթիլ մեղրը», «Եվ ամեն երեկո», «Կախարդական ծիածանը» մուլտֆիլմերը:

Թուրքմենստան այցի ընթացքում Դանիել Դանիելյանը կհանդիպի նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ:

Հայաստանի մշակութային պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, այցելել է մշակութային վայրեր, այդ թվում՝ «Մախտումկուլի Փրագի» համալիր, «Հին Նիսա» ամրոց, Թուրքմենստանի պետական և Գորգերի ազգային թանգարաններ, ինչպես նաև Թուրքմենստանի կերպարվեստի թանգարան:

 

Հայերեն Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն