Տնտեսություն

Հաջորդ տարի ԲՏԱ նախարարության ծախսերը կավելանան 89 տոկոսով. ՀՀ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի ԲՏԱ նախարարության ծախսերը կավելանան 89 տոկոսով. ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2025 թվականի բյուջեով կկազմեն 47,5 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«ԲՏԱ նախարարություն ուղղված ծախսերը 89 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված ծախսերը»,-ասաց Հովհաննիսյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում