Ընտրություններ Վրաստանում․ հրապարակված էքզիթ-փոլերի արդյունքները խիստ հակասական են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում քվեարկության ավարտից հետո հրապարակված մի շարք էքզիթ-փոլեր հակասական տեղեկություններ են փոխանցում արդյունքների վերաբերյալ։ 

Մասնավորապես, «Իմեդի» հեռուստալիքի հրապարակած էքզիթ-փոլի արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 56․1 տոկոսը, իսկ ընդդիմադիր կուսակցությունների դեպքում իրավիճակը հետևյալն է․ 

«Փոփոխությունների կոալիցիա»-ն ստացել է ձայների 12․6 տոկոսը, «Միասնություն-ազգային շարժում»-ը՝ 11․6 տոկոսը, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 7 տոկոսը։ 

Ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության էքզիթ փոլի արդյունքները, սակայն, այլ բանի մասին են վկայում․ «Վրացական երազանք»՝ 42 տոկոս, «Փոփոխությունների կոալիցիա»՝ 18 տոկոս, «Միասնություն-ազգային շարժում»՝ 13 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 9 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8 տոկոս։ 

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Ֆորմուլա» հեռուստաընկերությունն ավելի քիչ տոկոս է կանխատեսել իշխող կուսակցության համար։ «Վրացական երազանք»՝ 40․9 տոկոս, «Փոփոխությունների կոալիցիա»՝ 16․7 տոկոս, «Միասնություն-ազգային շարժում»՝ 16․7 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 10․3 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8․2 տոկոս։ 

Ընդդիմության ճամբարում վստահ են, որ համատեղ ուժերով իրենք հաղթել են ընտրություններում։ 

Ընդդիմության առաջնորդներն արդեն իսկ հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին։ «Միասնություն-ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչևան հայտարարել է, որ ընտրություններում հաղթել են Եվրոպան և Վրաստանի ժողովուրդը։ 

«Ուժեղ Վրաստան» կուսակցության ղեկավար Մամուկա Խազարաձեն ևս հայտարարել է ընդդիմության հաղթանակի մասին։ «Շնորհավորում եմ ընտրություններում ռուսական կուսակցության պարտության առնչությամբ։ Ժողովրդի կամքն արտահայտված է։ Հիմա հարկավոր է պաշտպանել այն, հարկավոր է գործը մինչև վերջ հասցնել»,- հայտարարել է Խազարաձեն։ 

Միևնույն ժամանակ, ընտրություններում հաղթանակի մասին է հայտարարել նաև իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ 

Հատկանշական է, որ «Վրացական երազանք» կուսակցությանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ 

«Ես ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» կուսակցությանն այսօրվա խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առթիվ։ Վրաստանի ժողովուրդը գիտի, թե ինչն է իր երկրի համար ավելի լավ, և այսօր նրա ձայնը հնչել է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Օրբանը։ 

Ակնկալվում է, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների հաշվարկը սկսելու է տեղական ժամանակով ժամը 22։00-ից։ 

 

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները