Աշխարհ

Լիբանանը դատապարտել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները

2 րոպեի ընթերցում

Լիբանանը դատապարտել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը դատապարտել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ հայտարարությանը: 

 «Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իսրայելի հարձակումը մի շարք օբյեկտների վրա: Նման հարձակումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար», - հայտարարել են Լիբանանի ԱԳՆ–ից: 

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածներին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում