Բայդենի նամակում հիշատակված առաջարկները քննարկվում են աշխատանքային կարգով առանձին հանդիպումներում. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակներում ասել է ուղիղ այն, ինչը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հղած նամակներին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվացմանը: 

«Սրան պետք է նայել շատ դրական: Հայաստանի դիրքորոշումն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցվի ու խաղաղության պայմանագիր ստորագրվի: ԱՄՆ նախագահ Բայդենը և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակներում խոսում է սրա մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել, որ Հարավային Կովկասում կայունություն հաստատվի և խաղաղության պայմանագիրը շուտափույթ կերպով կնքվի: Սա ուղիղ այն է, ինչը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն է, որ մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հայտնեն դիրքորոշում առ այն, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել շուտափույթ կերպով»,–ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատգամավորը հավելեց՝ սա շատ կարևոր է և համապատասխանում է Հայաստանի օրակարգին: 

ՀՀ Վարչապետին ուղղված նամակում Ջո Բայդենը նշել էր, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Բայդենը տեղեկացրել էր, որ ինքը խնդրել է Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Հայաստանի վարչապետին որոշ քայլերի մասին, որոնք իրենք կցանկանային ձեռնարկել և ստանալ հայկական կողմի կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:  

Ամերիկյան այս առաջարկների առնչությամբ պատգամավորը շատ մանրամասներ չբացեց՝ նշելով, որ դրանք հնարավորության սահմաններում հստակ շարադրված են Բայդենի նամակներում: «Եվ դրանք քննարկվում են աշխատանքային կարգով առանձին հանդիպումներում»,-ընդգծեց նա: 

Հայերեն Español Русский Türkçe 中文

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը