Քաղաքականություն

ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի կայքից, Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Կատարի Պետությունում, Հրաչյա Փոլադյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Օմանի Սուլթանությունում և Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում, Ծովինար Համբարձումյանը՝ Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում, Արմեն Եդիգարյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոններից:

ՀՀ նախագահի հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը՝ համատեղության կարգով, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ), Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում