ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մտքեր է փոխանակել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային նշանակության հարցերին: