Սպորտ

Ըմբիշ Արման Վարդանյանը պարտվեց Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

1 րոպեի ընթերցում

63kg GR - Arman Vardanyan (ARM)
63kg GR - Arman Vardanyan (ARM)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Վարդանյանը պարտություն կրեց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Վարդանյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Էրֆան Զարկանիի հետ:Վարդանյանը պարտվեց 8:0 հաշվով:

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Հայկ Խլոյանը, իսկ Շանթ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում