Ռուսաստան

Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովը հյուրընկալողի իրավունքով Կազանում բացել է կառույցի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստը։ 

Միջոցառումը տեղի է ունենում «Կազան էքսպո»-ում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ՌԴ նախագահի բացման խոսքից հետո, ինչպես սպասվում է,  ղեկավարների հանդիպումը կշարունակվի դռնփակ ռեժիմով։

Դրան հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այն բաց է զանգվածային լրատվամիջոցների համար։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում