Միացյալ Նահանգներ

Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություն են սկսել՝ 45 հազար զինվորականի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություն են սկսել՝ 45 հազար զինվորականի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ զինված ուժերը սկսել են Keen Sword լայնածավալ համատեղ զորավարժությունները, որոնց աշխարհագրությունը կտարածվի Ճապոնիայի ամբողջ տարածքի վրա։ Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող զորավարժությունները, որոնց շրջանակներում, մասնավորապես, մշակվում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, կտևեն մինչև նոյեմբերի 1-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։ 

Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 45 հազար զինծառայող՝ 33 հազարը ճապոնական կողմից, 12 հազարն՝ ամերիկյան կողմից։ 

Ճապոնիան և ԱՄՆ-ն այս տարի Keen Sword-ի շրջանակներում գործի կդնեն 40 նավ և 370 ինքնաթիռ: Նշվում է, որ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ 

Keen Sword զորավարժությունն անցկացվում է 1986 թվականից։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում