Աշխարհ

Իսրայելը հայտնում է «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնում է  «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեզբոլլահ»-ի զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 4-ին Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը: 

Զինվորականների տվյալներով՝ Սաֆիեդդինն սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետախուզության ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին կենտրոնակայանում գտնվում էր շարժման 25-ից ավելի անդամ։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Հեզբոլլահ»-ի գլխավոր ղեկավար մարմինը Սաֆիեդդինին ընտրել էր որպես Նասրալլայի իրավահաջորդ։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև «Հեզբոլլահ»-ի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Ալի Հուսեյն Հազիման։

«Հեզբոլլահ»-ը դեռ չի հաստատել Սաֆիեդինի մահվան լուրը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում